ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Սուրեն Կարայանը Պեկինում է

Սուրեն Կարայանը Պեկինում է
15.05.2017 | 23:58

Պեկինում մայիսի 14-ին «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համագործակցության համաժողովին հայկական պատվիրակության կազմում է եղել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը: Սուրեն Կարայանը մասնակցել է պլենար նիստին և «Անարգել առևտրի խթանում» և «Ֆինանսական ինտեգրման խթանում» խորագրերով պանելային քննարկումներին: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը համաժողովի ընթացքում հանդիպել և քննարկումներ է ունեցել իր գործընկերների՝ մի քանի պետությունների էկոնոմիկայի նախարարների հետ: Համաժողովի շրջանակներում Սուրեն Կարայանը հանդիպել է տարբեր ազգային կորպորացիաների ղեկավարների հետ՝ քննարկելու Հայաստանում ներդրումներ կատարելու հեռանկարները:


Համաժողովին մասնակցում են 29 երկրի ղեկավարներ, 130 երկրների կառավարության ներկայացուցիչներ, 70 միջազգային կազմակերպություններ և այլ ընկերություններ: Պեկինի համաժողովում քննարկվում են առևտրային ճանապարհներ ստեղծելու ծրագրերը, որոնք կանցնեն «Մետաքսի ճանապարհի» երթուղիներով։

Դիտվել է՝ 880

Մեկնաբանություններ